Մեր մասին
SmartGuard-ը ապահովագրական խորհրդատվության մասնագիտացված ընկերություն է, որը գործում է ռիսկերի կառավարման մոտեցմամբ։
Մենք օգնում ենք մարդկանց և բիզնեսներին հասկանալ իրենց ռիսկերը, գնահատել գործող ապահովագրական պաշտպանությունը, համեմատել համապատասխան ապահովագրական լուծումները և կայացնել ավելի տեղեկացված ապահովագրական որոշումներ։
Insurance Advisory with a Risk Management Approach Ապահովագրական խորհրդատվություն՝ ռիսկերի կառավարման մոտեցմամբ
Գևորգ Մուրադյան
Հիմնադիր և գործադիր տնօրեն
Ավագ ապահովագրական խորհրդատու
Ապահովագրական ոլորտում մասնագիտական գործունեություն՝ 2011 թվականից։
«Խելացի պաշտպան ապահովագրական խորհրդատուներ» ՍՊԸ-ն (SmartGuard) ՀՀ Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառված ապահովագրական գործակալ է՝ №13163, հաշվառման ամսաթիվ՝ 02.09.2025 թ.։
SmartGuard-ը ապահովագրական միջնորդային գործունեություն է իրականացնում LIGA Insurance, SIL Insurance, Nairi Insurance, INGO Armenia, Armenia Insurance և REGO Insurance ընկերությունների անունից և հաշվին՝ յուրաքանչյուր ապահովագրողի կողմից իրեն տրամադրված ապահովագրության դասերի և լիազորությունների շրջանակում։
Ապահովագրական պատահարի դեպքում SmartGuard-ը կարող է աջակցել գործընթացը հասկանալու, անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը, պայմանագրային պահանջները և պահանջվող փաստաթղթերը պարզաբանելու հարցերում։ Ապահովագրական հատուցման վերաբերյալ որոշումը կայացնում է ապահովագրողը։
| Իրավաբանական անվանում | «Խելացի պաշտպան ապահովագրական խորհրդատուներ» ՍՊԸ |
|---|---|
| Բրենդային անվանում | SmartGuard |
| ՀՎՀՀ | 08304581 |
| ՀՀ ԿԲ ռեգիստր | 13163 |
| Հաշվառման ամսաթիվ | 02.09.2025 |
| Հասցե | ՀՀ, ք. Երևան, Ա. Խաչատրյան 4/47 |
| Էլ. փոստ | gevorg.muradyan@smartguard.am |
| Հեռախոս | +374 91 36 63 43 |