Անհատների համար
Ապահովագրավճարը կարևոր է։ Բայց ինքնին բավարար չէ որոշում կայացնելու համար։
SmartGuard-ը օգնում է հասկանալ ապահովագրական առաջարկների էական տարբերությունները՝ ծածկույթները, բացառությունները, սահմանաչափերը, չհատուցվող գումարները և այլ կարևոր պայմանները, որպեսզի որոշումը հիմնված լինի նաև ապահովագրական պաշտպանության իրական պայմանների վրա։
Երկու ապահովագրական առաջարկ կարող են առաջին հայացքից նման թվալ, սակայն ապահովագրական դեպքի ժամանակ դրանց տարբերությունները կարող են էական նշանակություն ունենալ։
- ծածկույթ
- բացառություններ/սահմանափակումներ
- ապահովագրական գումարներ/սահմանաչափեր
- չհատուցվող գումար
- ապահովադրի պարտավորություններ
- պատահարի/հատուցման պայմաններ
- ապահովագրավճար
Ինչպես ենք աշխատում
- 01Հասկանում ենք Ձեր կարիքը։
- 02Վերանայում ենք գործող ապահովագրական պաշտպանությունը։
- 03Համակարգված համեմատում ենք համապատասխան ապահովագրական լուծումները։
- 04Պարզաբանում ենք էական տարբերություններն ու սահմանափակումները։
- 05Դուք կայացնում եք վերջնական որոշումը։
SmartGuard-ը տրամադրում է վերլուծությունը, պարզաբանումները և մասնագիտական գնահատականը, իսկ ապահովագրական ընկերության ընտրության վերջնական որոշումը կայացնում եք Դուք։
Ապահովագրական պատահարի դեպքում SmartGuard-ը կարող է աջակցել գործընթացը հասկանալու, անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը, պայմանագրային պահանջները և պահանջվող փաստաթղթերը պարզաբանելու հարցերում։ Ապահովագրական հատուցման վերաբերյալ որոշումը կայացնում է ապահովագրողը։
Ունե՞ք առաջարկ, որը ցանկանում եք հասկանալ կամ համեմատել։
«Կարող ենք սկսել հենց առաջարկի պայմանների ուսումնասիրությունից և հասկանալ՝ ինչ պաշտպանություն եք ստանում վճարվող ապահովագրավճարի դիմաց»։