Ինչպես ենք աշխատում
Մենք սկսում ենք Ձեր իրավիճակից, ոչ թե պատրաստի պրոդուկտից։
«Նախ հասկանում ենք՝ ինչն է պետք պաշտպանել և ինչ ռիսկերից։ Միայն հետո ենք ձևավորում համապատասխան ապահովագրական պաշտպանությունը»։
-
01
Հասկանում ենք Ձեր իրավիճակը
Սկսում ենք Ձեր կարիքներից, նպատակներից և այն իրավիճակից, որի համար անհրաժեշտ է ապահովագրական պաշտպանություն։
-
02
Գնահատում ենք ռիսկերը և գործող պաշտպանությունը
Բացահայտում ենք էական ռիսկերը և, եթե արդեն ունեք ապահովագրություն, հասկանում՝ ինչ պաշտպանություն ունեք այսօր և որտեղ կարող են լինել բացեր կամ սահմանափակումներ։
-
03
Սահմանում ենք համեմատության չափանիշները
Որոշում ենք՝ տվյալ իրավիճակում ինչ պայմաններ են էական՝ ծածկույթները, բացառությունները, սահմանաչափերը, չհատուցվող գումարները և այլ կարևոր պայմաններ։
-
04
Համակարգված համեմատում ենք լուծումները
Ուսումնասիրում ենք համապատասխան ապահովագրական տարբերակները և պարզաբանում դրանց էական տարբերությունները։
-
05
Ձևավորում ենք ապահովագրական պաշտպանությունը
Վերլուծության հիման վրա ձևավորում ենք հիմնավորված խորհրդատվական առաջարկ և պաշտպանության համապատասխան կառուցվածք։
-
06
Դուք կայացնում եք որոշումը
SmartGuard-ը տրամադրում է վերլուծությունը, պարզաբանումները և մասնագիտական գնահատականը, իսկ ապահովագրական ընկերության ընտրության վերջնական որոշումը կայացնում եք Դուք։
-
07
Աջակցում ենք ապահովագրության կազմակերպմանը
Հաճախորդի որոշումից հետո աջակցում ենք պայմանների համաձայնեցմանը, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստմանը և պայմանագրի կազմակերպմանը՝ մեր փաստաթղթավորված լիազորությունների շրջանակում։
-
08
Շարունակում ենք աջակցությունը և վերանայումը
Աշխատանքը չի ավարտվում պայմանագրի ձևակերպմամբ․ անհրաժեշտության դեպքում աջակցում ենք ապահովագրական պատահարի գործընթացը հասկանալու և պահանջները պարզաբանելու հարցերում, ինչպես նաև պարբերաբար վերանայում պաշտպանության համապատասխանությունը փոփոխվող ռիսկերին ու կարիքներին։
Առաջարկված → Հաճախորդի հետ համաձայնեցված → Պայմանագրով ձևակերպված
- Ռիսկը՝ պրոդուկտից առաջ։
- Պայմանները՝ ոչ միայն ապահովագրավճարը։
- Էական սահմանափակումները՝ տեսանելի։
- Վերանայում՝ ոչ ավտոմատ երկարաձգում։